Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
Ամեն օր ավելի ես համոզվում, թե ինչ վտանգավոր մարդկանց ձեռքում է Հայաստանի ճակատագիրը։ Մարդիկ, որոնք ոչ սրբություն ունեն, ոչ արժեքներ, ոչ բարոյականություն, արժանապատվություն, իսկ քաղաքականությունից էլ բացարձակ բոբիկ են։
Նոյեմբերի 30-ին դատական համակարգի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն. կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։
«Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»:
Իրավիճակը այնպիսին է, որ ամեն բառ ու միտք կարող է նոր լարման հետևանք դառնալ, հետևաբար պետության պահպանությանը խնամքով վերաբերվելու ձգտումից ելնելով՝ որոշեցի վերադառնալ հոդվածի ժանրին, առավել ևս, որ խնդիրս ոչ թե հակադրվելն է, այլ համախմբելը։
Այսօր էլ Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում, ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է, այն մեկը, որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով կառավարության կադրային փոփոխություններին։
2020 թ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը պայմանագիր չէ:
Պատերազմը դադարեցնելու պարտավորություն է :
Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ ՝ պահանջատեր, Ադրբեջան և պարտատու՝ Հայաստան:
Եվ պատերազմը իր հեղինակությամբ դադարեցնող միջնորդ՝ Ռուսաստան:
Հայաստանն իր ստորագրությամբ պարտավորվել է կատարել այն պահանջները, որոնք պահանջում է Ադրբեջանը...